Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր

Դիետան և սպորտը միասին ավելի արդյունավետ են

Դիետան և սպորտը միասին ավելի արդյունավետ են

Շատ տարածված է այն կարծիքը, որ ավելորդ քաշից ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է փոխել սննդակարգը, այնուհետև՝ մարզվել: Սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս երկուսի միաժամանակյա կիրառումն ավելի մեծ ազդեցություն ունի: Սկզբում դա շատ բարդ կթվա՝ ամեն ինչ սկզբից սկսել, ավելորդ կտոր չուտել և սպորտին նվիրվել: 

 

Սակայն Սթենֆորդի համալսարանի ուսումնասիրողները պնդում են, որ դա երկու ուղղություններով պայքար կլինի: Իրենց ուսումնասիրության համար նրանք չորս խումբ են հավաքել. առաջինը կիրառել է դիետա և ֆիթնես, երկրորդը՝ դիետա, երրորդը՝ ֆիթնես, չորրորդը ոչ մի բանով չի զբաղվել: 

 

Մեկ տարի անց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն մադրիկ, ովքեր ամբողջությամբ փոփոխել են իրենց սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը, ոչ միայն ազատվել են ավելորդ քաշից, այլև իրենց ավելի առողջ են զգացել: Նրանք, ովքեր միայն դիետա կամ ֆիթնես են կիրառել, չեն կարողացել ազատվել ավելորդ քաշից: Իսկ չորրորդ խմբի մասնակիցները ոչ միայն չեն ազատվել ավելորդ քաշից, այլև ավելի շատ են գիրացել:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ